«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է մեկ մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած մեծ թվի մասին։
«Ժամանակացույցը խենթություն է: Հենց նոր իմացանք, որ Լիգայի գավաթի խաղից առաջ ընդամենը մեկ օր ունենք հանգստանալու։ Հավանաբար մի քանի ամիս կխաղանք երեք օրը մեկ: Դա բացարձակ աբսուրդ է։
Չեմպիոնների Լիգայում, եթե չհասնես 1/8 եզրափակիչ, պետք է դեռ երկու հանդիպում անցկացնես։ Ճիշտ է, կազմերն ավելի մեծ են, բայց չեմ պատրաստվում ասել, որ հեշտ է: Հեշտ չէր: Ես շատ քիչ ժամանակ եմ անցկացնում ընտանիքի և ընկերների հետ: Խաղերի քանակը, որոնց մենք մասնակցում ենք, ուղղակի աբսուրդ է»,- Սիլվայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Record-ին հղումով։