«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է Diario SPORT-ը, «Բարսելոնան» հոլանդացի կիսապաշտպանին խորհուրդ է տվել վիրահատել կոճը՝ վերականգնումը բարելավելու համար, սակայն ֆուտբոլիստը շարունակում է պնդել պահպանողական բուժումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ շաբաթ 27-ամյա դե Յոնգը կփորձի վերադառնալ մարզումներին, սակայն վնասվածքի կրկնության վտանգը շատ մեծ է։
Սեպտեմբերի 15-ին «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ։