Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել բրազիլական ակումբ

Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել «Ֆլամենգո»։

Բրազիլական ակումբը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողի հետ՝ նրան տեսնելով որպես փոխարինող Պեդրո Աբրեուին, ով առաջի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարսիալը ներկայումս ազատ գործակալ է: Ավելի վաղ հայտնի էր դարձել 28-ամյա ֆրանսիացու նկատմամբ «Լիլից» և ԱԵԿ-ից հետաքրքրված լինելու մասին։