Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դեռ նոր ակումբ չի գտել։ 29-ամյա ֆուտբոլիստը մնում է ազատ գործակալի կարգավիճակում՝ պայմանագրի ավարտից հետո «Յուվենտուսից» հեռանալուց հետո։
Ինչպես նշում է Football Italia-ն, իր աշխատավարձի պահանջների պատճառով Ռաբիոն չի կարողացել համաձայնության գալ այն ակումբների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել։
Կիսապաշտպանը վերջերս մերժեց «Միլան» տեղափոխվելու հնարավորությունը՝ ֆուտբոլիստը պատասխան չտվեց «ռոսոներիներին» մինչև վերջնաժամկետը։