«Բենֆիկայի» վինգեր Անխել դի Մարիան հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին։
Դա տեղի է ունեցել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Չիլիի հետ հանդիպման նախօրեին։ Դի Մարիան ընտանիքի հետ դուրս է եկել խաղադաշտ, որտեղ հուզիչ ելույթ է ունեցել։
«Այժմ ես պարզապես կլինեմ թիմի ևս մեկ երկրպագու: Ես գնալու եմ ընտրանու բոլոր խաղերին։ Անպայման կշարունակենք նույն ոգով, քանի որ այս թիմը մեծ համարձակություն ունի»,- ավելացրեց Անխելը:
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին բաց է թողնում հանդիպումը, քանի որ ապաքինվում է վնասվածքից: Լեոն չի կարողացել անձամբ դիմել Դի Մարիային, ուստի տեսաուղերձ է ձայնագրել։
Վերջում ֆուտբոլիստները մի քանի անգամ նետեցին Դի Մարիային։
Դի Մարիան ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ Արգենտինան հաղթեց Կոլումբիային։