Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը աջակցել է Վինիսիուսին

Ատլետիկի վինգեր և Իսպանիայի հավաքականի առաջատարներից Նիկո Ուիլյամսը խոսել է բրազիլացի Վինիսիուսի սկանդալային խոսքերի մասին։

Վինիսիուսը նախկինում կոչ էր արել Իսպանիայից խլել Աշխարհի 2030 թվականի առաջնության անցկացման իրավունքից՝ ռասիզմի հետ կապված խնդիրների պատճառով։

«Վինիսիուսը հիանալի ասաց։ Նրան վիրավորում են, քանի որ նա մեծ ֆուտբոլիստ է։ Սրան պետք է վերջ տալ: Որոշ մարդիկ չեն կարող խաղ դիտել առանց ֆուտբոլիստներին վիրավորելու, բայց դուք պետք է վայելեք խաղը»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:

Ուիլյամսը նախկինում նույնպես բողոքել է երկրպագուների ռասիստական ​​պահվածքից Լա լԼգայի խաղերի ժամանակ: