«Միլանի» նորեկն ասել է, որ իր առաջին գոլը ցանկանում է խփել «Ինտերի» դարպասը

Անգլիացի հարձակվող Թեմմի Աբրահամը տեղափոխվել է իտալական մի ակումբից մյուսը, եթե նախկինում հանդես է եկել «Ռոմայում», այսուհետ կպաշտպանի «Միլանի» գույները։

Աբրահամն արդեն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք կուրախացնեն «Միլանի» ցանկացած երկրպագուի, մասնավորապես, նա ցանկանում է իր առաջին գոլը խփել «Միլանի» կազմում «Ինտերի» դեմ խաղում։

«Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ առաջին գոլը «Միլանում»: Գնդակի առաջին հպումով գոլ եմ խփում «Ինտերին», իսկ մենք հաղթում ենք 1:0 հաշվով»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

«Միլան» – «Ինտեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, մինչ այդ «ռոսոներիները» դեռ կխաղան «Վենետիկի» հետ։