Բրիտանական հեղինակավոր Goal.com ինտերնետային պորտալը ներկայացրել է «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով անցած մրցաշրջանի արդյունքների վրա։
Այսպիսով, հեղինակավոր անձնական մրցանակի համար պայքարում ֆավորիտը Մադրիդի «Ռեալից» Վինիսիուս Ժունիորն էր։
«Ոսկե Գնդակի» երկրորդ հավակնորդը Ռոդրին է «Մանչեսթեր Սիթիից»:
Ֆավորիտների եռյակը եզրափակում է Ջուդ Բելինգհեմը։
Հետաքրքիր է, որ աստղային ֆրանսիացի Կիլիան Մբապպեն թեկնածուների վարկանիշում զբաղեցրել է միայն յոթերորդ տեղը։ Իսկ «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդն ընդհանրապես չի հայտնվել լավագույն տասնյակում: