«Բոլթոնի» հարձակվողը փռշտացել է և վնասվածք ստացել

«Բոլթոնի» հարձակվող Վիկտոր Ադեբոյեոն փռշտացել է և վնասել մեջքը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

«Վիկտորը մեջքի տհաճ վնասվածք ունի, որը տեղի է ունեցել փռշտալուց հետո: Բուժզննման արդյունքները շուտով հայտնի կդառնան։Նա հզոր տղա է, և նրա փռշտոցը նույնպես հզոր էր», – ասել է թիմի գլխավոր մարզիչ Յան Իվետին։

26-ամյա Ադեբոյեխոն «Բոլթոնում» հանդես է գալիս 2023 թվականի ձմռանից։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 850 հազար եվրո։