Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ չի հրավիրի վինգեր Սթիվեն Բերգվեյնին այն բանից հետո, երբ նա որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա Բերգվեյնը «Այաքսից» է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»։ Տրանսֆերի գումարը գնահատվում է ավելի քան 21 միլիոն եվրո։
«Դռները, ըստ էության, փակված է նրա համար։ Նա գիտի, թե ես ինչ եմ մտածում իր մասին: 26 տարեկանում քո գլխավոր հավակնությունը պետք է լինի սպորտը, ոչ թե փողը: Ֆուտբոլիստները ընտրություն են կատարում։
Ես երբեք այս իրավիճակում չեմ եղել, քանի որ հնարավորություն եմ ունեցել գնալ «Բարսելոնա»: Նա կարող էր մնալ «Այաքսում», և դա այնքան էլ վատ չէր լինի, չէ՞: Պետք է հարգել ֆուտբոլիստների ընտրությունը, բայց անձամբ ես չէի տեղափոխվի»,- ասել է Կումանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 35 խաղում Բերգվեյնը խփել է 8 գոլ։