«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում ընթացիկ մրցաշրջանից։
21-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի զգալի հատվածը: EURO-2024-ի քառորդ եզրափակչի հուլիսյան խաղում Իսպանիայի և Գերմանիայի հավաքականների միջև ֆուտբոլիստը ևս մեկ վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի մասնակցել մրցաշարի մնացած և «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հանդիպումներին։
«Միակ բանը, որ ցանկանում եմ նոր մրցաշրջանում, վնասվածքներից խուսափելն ու թիմին ամեն կերպ օգնելն է։ Ես ստիպված էի շատ աշխատել ամառվա ընթացքում, որպեսզի վերականգնվեի: Իմ նպատակը Լա Լիգայի առաջին շրջանի համար մարզավիճակ ձեռք բերելն էր, և դա ինձ հաջողվեց»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը, ով Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի չորս խաղում մեկ գոլ է խփել։