Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կոպիտ է արձագանքել երկրպագուի խորհուրդին՝ կարիերան «Ռեալում» շարունակելու մասին, հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը բաց մարզման ժամանակ։ Երկրպագուներից մեկն ասել է Ուիլյամսին. «Հաջորդ տարի «Ռեալ Մադրիդ», Նիկո»: Ֆուտբոլիստը պատասխանել է. «Գնա գրողի ծոցը, անպիտան»:
Նիկո Ուիլյամսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2021 թվականից։