Սեպտեմբերի 4-ին France Football ամսագիրը հրապարակել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները։ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն մրցանակի 30 հավակնորդների թվում չի եղել։
Ռոդրիգոյի ազգային հավաքականի խաղընկեր Նեյմարն այս որոշումը համարել է անարդար և աջակցել իր հայրենակցին։
«Առնվազն թոփ 5-ը աշխարհում», – Ռոդրիգոյի հրապարակված լուսանկարի տակ գրել է Նեյմարը սոցիալական ցանցում։