«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան մնում է անորոշ, քանի որ հարձակվողի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը հանգիստ է վերաբերվում Սալահի հետ կապված իրավիճակին։ Շուտով կսկսվի 32-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացը։
Նշվում է, որ Սալահը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել «Լիվերպուլում», քան մինչև հաջորդ ամառ։
Ընդհանուր առմամբ, Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 352 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 214 գոլ և 92 գոլային փոխանցման հեղինակ։