Մայք Մենյան. «Յուրաքանչյուր դարպասապահ պետք է մի քիչ խելագար լինի»

«Միլանի» դարպասապահ Մայք Մաինյանը խոսել է դարպասապահի դիրքում խաղալու առանձնահատկությունների մասին։

«Եթե չունես հատուկ մտածելակերպ, եթե ինչ-որ չափով խելագար չես, ապա դու չես կարող դարպասապահ լինել:

Ամենաբարձր մակարդակի բոլոր դարպասապահները պետք է յուրովի խենթ լինեն, հատուկ վերաբերմունք ունենան, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Ժամանակակից ֆուտբոլում դժվար է բացառություններ գտնել, քանի որ առանց այդ հատկանիշների դարպասապահը կջախջախվի սեփական թիմակիցների, ճնշումների, սխալների պատճառով։ Բոլորն էլ սխալվում են, բայց ամենակարևորն այն է, թե ինչպես ես դրան արձագանքում»,- Մայնյանին է մեջբերում MilanReports-ը, ով Ա Սերիայի 3 խաղում 6 գոլ է բաց թողել։