Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Գերմանիայի հավաքականում հիմնական դարպասապահի դերը ստանալու մասին։
«Ես միշտ ցանկացել եմ լինել առաջին համարը ազգային հավաքականում։ Ցավոք, վերջին տասնամյակում ես չեմ կարողացել հասնել դրան։
Ես մրցում էի Նոյերի հետ, ով անհավանական կարիերա է ունեցել և միշտ հաղթահարել է ճնշումը»,- ասել է Տեր Շտեգենը մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը EURO-2024-ից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։