«Փյունիկին» է միացել պորտուգալացի ֆիզիոթերապևտ Լուիշ Վինագրին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա մասնագետը ֆիզիոթերապևտի մագիստրոսի աստիճան է ստացել Պորտուգալիայում: Նա նաև անցել է ֆիզպատրաստության մարզչի վերապատրաստում:
Որպես սպորտային ֆիզիոթերապևտ՝ Վինագրին փորձ է կուտակել Պորտուգալիայի բարձրագույն ու երկրորդ լիգան ներկայացնող տարբեր ակումբներում: Նա 2015/16 մրցաշրջանում աշխատել է «Էշմորիշի» հետ գլխավոր առաջնությունում, հաջորդիվ Լուիշը անցկացրել է երկու տարի տեղական «Պորտիմոնենսե» ակումբում ու նրանց հետ միասին նվաճել է երկրի էլիտար առաջնության ուղեգիր, որտեղ օգնել է այս թիմին ևս մեկ մրցաշրջան:
Վինագրին 2021/22 մրցաշրջանում աշխատել է «Արարատ-Արմենիայում»: