Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի սկանդալային հայտարարությանը։
24-ամյա բրազիլացին ավելի վաղ առաջարկել էր խլել Իսպանիայից 2030 թվականի Աշխարհի առաջնության հանդիպումներ անցկացնելու իրավունքից, եթե երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը չբարելավվի:
Սպասվում է, որ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի երեք երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում, բացառությամբ մեկնարկային երեք խաղերի, որոնք նախատեսված են անցկացնել Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայն՝ ի պատիվ առաջնության 100-ամյակի:
«Ես չեմ լսել այս խոսքերը, բայց Իսպանիան ռասիստական երկիր չէ։ Իսպանիան մի երկիր է, որը փոխադարձ հարգանք վայելող երկրի օրինակ է: Այո, կան որոշ անհատներ, բայց դա չի նշանակում, որ Իսպանիան ռասիստական երկիր է։ Պորտուգալիայի ու Մարոկկոյի հետ հաջողությամբ կհյուրընկալենք Աշխարհի առաջնությունը»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։