«Լիվերպուլը» փոխարինող է գտել Մոհամեդ Սալահին

Հարձակվող Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Լիվերպուլից»։ Եգիպտացի ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ինչպես հայտնում են Todofichajes-ի էջերը, անգլիական ակումբը սկսել է փոխարինող փնտրել Սալահին։ «Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոյով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։ Հարձակվողի պայմանագիրը ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։

Նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոդրիգոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» Կիլիան Մբապպեի գալու պատճառով։