Լամին Յամալը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել առաջիկա խաղերը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի հավաքականի հաջորդ հանդիպումը։

17-ամյա եզրային խաղացողը անհարմարություն է զգում, և այդ պատճառով նրա մասնակցությունը Ազգերի լիգայի առաջիկա հանդիպմանը Սերբիայի դեմ կասկածի տակ է, հայտնում է լրագրող Խոակին Մարոտոն։ Սակայն, ըստ «կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի, խոսքը թեթև վնասվածքի մասին է։

Սերբիա – Իսպանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին։ Երեք օր անց Եվրոպայի գործող չեմպիոնները արտագնա խաղում կխաղան Շվեյցարիայի հետ: