Կիլիան Մբապպե. «Մենք արդեն նվաճել ենք առաջին տիտղոսը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր ելույթները մադրիդյան թիմի կազմում։

««Ռեալի» հետ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մենք արդեն նվաճել ենք առաջին տիտղոսը» – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել Մադրիդի «Ռեալին»՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։