Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան կարիերան կշարունակի Ավստրալիայում։ 36-ամյա կիսապաշտպանը մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել «Վեստերն Սիդնեյ Ուոնդերերսի» հետ։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
Մատան առանց ակումբի է մնացել 2024 թվականի փետրվարին ճապոնական «Վիսել Կոբեից» հեռանալուց հետո:
Իր կարիերայի ընթացքում Մատան հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Վալենսիայում», «Չելսիում» և «Գալաթասարայում»։