«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկու Գվարդիոլը մեկնաբանություն է տարածել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Նա հանճար է, ով ապրում է սպորտի համար։ Մի պատմություն կար, որտեղ մենք ամբողջ շաբաթ խաղի պլան էինք պատրաստում, բայց նա եկավ ու փոխեց ամբողջ համակարգը։ Նրան դա դուր է գալիս»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» անցկացրել է երեք հանդիպում, որոնցում երեք հաղթանակ է տարել։ Այս արդյունքներից հետո «քաղաքաբնակները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը։