«Ալ-Ղարաֆայի» հարձակվող Խոսելուն, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», խոսել է Կիլիան Մբապպեի՝ ակումբին հարմարվելու մասին։
Մբապեն «Ռեալի» կազմում առաջին անգամ գոլ խփեց Լա Լիգայում միայն 4-րդ տուրում. նա դուբլի հեղինակ դարձավ «Բետիսի» հետ խաղում (2:0):
«Ես գիտեմ, թե ինչ է «Ռեալը», և գիտեմ, թե ինչ պայմաններում է գտնվում Մբապպեն, և ինձ համար կասկած չկա: Նա նման է կետչուպի շշին: Սկզբում քամում ես ու ոչինչ դուրս չի գալիս, բայց հետո ամբողջ լոլիկի սոուսը միանգամից դուրս է գալիս։ Նա արդեն երկու գոլ է խփել «Բետիսի» դարպասը եւ կշարունակի դա անել: Մբապպեն կմնա «Ռեալի» պատմության մեջ՝ նա և իր շրջապատի բոլոր մարդիկ:
Մենք հաղթեցինք Լա Լիգան, Չեմպիոնների Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։ Ինչպես նաեւ Ազգերի Լիգան ու Եվրոպայի առաջնությունը ազգային հավաքականի հետ։ Ինձ համար դա անհավանական բան էր: Դա մի մրցաշրջան էր, որտեղ մենք ամբողջ տարվա ընթացքում պարտվեցինք ընդամենը երկու խաղում: «Ռեալում» տեղի ունեցածը տպավորիչ էր։ Ինձ համար դա անմոռանալի փուլ էր»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում AS-ը։