Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է Իսպանիայի առաջնությունը փոխել Թուրքիայի Սուպերլիգայով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes պորտալը, 33-ամյա աջ եզրայինի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Թուրքական գրանդը կարող է Վասկեսին պայմանագիր կնքել հաջորդ ամառ, երբ ավարտվի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։
Լուկասը «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը երկու հանդիպում է անցկացրել։