«Ինտերը» Դենզել Դյումֆրիսին փոխարինող է գտել Ա Սերիայից

Միլանի «Ինտերը» տարբերակներ է ուսումնասիրում աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսին փոխարինելու համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին:

Ներաձուրիների ղեկավարությունը պատրաստվում է նրան, որ հոլանդացին նոր պայմանագիր չի ստորագրի։

Ինչպես հայտնում է FcInterNews-ը, ակումբը դիտարկում է «Վերոնայից» Ջեքսոն Չատչուային՝ որպես հոլանդացու հավանական փոխարինող:

22-ամյա ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 3 միլիոն եվրո։