Goal.com պորտալը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» համար պայքարի ֆավորիտների վարկանիշը։
Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ջուդ Բելինգհեմը։
2024 թվականի «Ոսկե գնդակի» 10 հավակնորդները.
- Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ),
- Ռոդրի (Մանչեսթեր Սիթի),
- Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ),
- Դանի Կարվախալ (Ռեալ Մադրիդ),
- Լաուտարո Մարտինես (Ինտեր),
- Տոնի Կրոս (Ռեալ Մադրիդ),
- Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ),
- Հարի Քեյն (Բավարիա),
- Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի),
- Նիկո Ուիլյամս (Ատլետիկ)։