Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ՝ կապված մեր ընտրանու առաջիկա խաղերի հետ։
– Ի՞նչ սպասումներ ունեք Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերից։
– Լատվիան և Մակեդոնիան մեր հավաքականին ծանոթ է, և ինձ թվում է, որ մարզիչը գիտի նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Լատվիայից մենք ցավալի պարտություն ենք կրել, լավ առիթ է լավ խաղով հաղթել նրանց։ Մակեդոնիայի հետ ավելի դժվար կլինի իրենց հարկի տակ խաղալը, բայց հաղթահարելի մրցակից է ,6 միավորը իդեալական կլինի: Սպասում ենք հաղթանակներ առաջիկա խաղերից։
– Կարող ե՞ք գնահատել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքը։
– Ես գնահատական չեմ ուզում տալ, դա ՀՖՖ-ի գործն է, միայն մաղթում եմ մեր ազգային և երիտասարդական թիմին հաջողություն և հաղթանակ։
– Ըստ ձեզ, ո՞ր ֆուտբոլիստներն են այս պահին լավ մարզավիճակում։
– Էդուարդ Սպերցյանից մեծ սպասելիքներ կան, լավ մարզավիճակ է ձեռք բերել Հենրի Ավագյանը, ինչը շատ ուրախալի է։ Վահան Բիչախչյանին էլ կնշեմ, բայց ցավոք սրտի Տիգրան Բարսեղյանը չի կարող օգնել մեր ընտրանուն, իմ կարծիքով նա մեզ շատ կօգներ։