Դանի Կարվախալ. «Երբ որոշեմ հեռանալ «Ռեալից», չեմ տեղափոխվի եվրոպական այլ ակումբ»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի 32-ամյա պաշտպան Դանի Կարվախալը խոստովանել է, որ կարող է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում։

«Երբ որոշեմ հեռանալ «Ռեալից», չեմ տեղափոխվի եվրոպական այլ ակումբ։ Այսպիսով, տարբերակների քանակը կսահմանափակվի։ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, թե Կատար. Այս տարբերակներից մեկը հաստատ կլինի»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Հիշեցնենք, որ Կարվախալը «Ռեալի» սան է։