Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը պատասխանել է իր թիմակից, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի սկանդալային հայտարարությանը։
«Իմ թիմակիցները միշտ դեմ են եղել ռասիզմի ցանկացած դրսևորման։ Ես գիտեմ, որ նա տառապում է դրանից, մենք աջակցում ենք նրան որպես թիմ։ Չեմ կարծում, որ Իսպանիան արժանի չէ անցկացնել աշխարհի առաջնությունը ռասիստների այս փոքր խմբի պատճառով։ Մենք ունենք շատ բազմամշակութային երկիր։ Կասկած չկա, որ Իսպանիան ռասիստական երկիր չէ, ես մեծացել եմ Լեգանեսում և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
24-ամյա բրազիլացին ավելի վաղ առաջարկել էր խլել Իսպանիային 2030 թվականի Աշխարհի առաջնության հանդիպումներ անցկացնելու իրավունքը, եթե երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը չբարելավվի։