Դանի Կարվախալ. «Լամին Յամալը դեռ երեխա է, նա պետք է ոտքի կանգնի»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը լրագրողների հետ զրույցում խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Լամին Յամալի խաղի մասին։

Կարվախալը The Athletic-ին ասել է, որ երբ նայում ես Յամալի տարիքին, անհավանական է թվում, որ Լամինն արդեն «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում է խաղում: Մադրիդի «Ռեալի» պաշտպանը նշել է, որ Յամալը շատ լավ է հարմարվել ազգային թիմին։

«Յամալը դեռ երեխա է, նա պետք է ոտքի կանգնի, բայց նա իսկապես շատ լավ տղա է», – ավելացրել է Կարվախալը: