Դանի Կարվախալ. «Պաշտպանների և դարպասապահների համար չափազանց դժվար է նվաճել «Ոսկե Գնդակը»»

Դանիել Կարվախալը կարծում է, որ պաշտպանների ու դարպասապահների համար դժվար է նվաճել «Ոսկե Գնդակը»։

– Ի՞նչ եք կարծում, կարող եք նվաճել «Ոսկե Գնդակը»:

– Պաշտպանների և դարպասապահների համար չափազանց դժվար է նվաճել «Ոսկե Գնդակը»: Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ թեկնածուների ցուցակում, ինչը նշանակում է, որ շանսեր կան։ Կտեսնենք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպանը։