Դանի Կարվախալը հայտնել է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է իր ապագայի մասին: Ֆուտբոլիստը կարող է մեկնել ԱՄՆ։

«Դա հնարավոր է: Երբ որոշեմ հեռանալ «Ռեալից», չեմ գնա եվրոպական ակումբ: Այսպիսով, տարբերակների քանակը կսահմանափակվի։

ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, թե Կատար: Այս տարբերակներից մեկը՝ այո»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում The Athletic- ը: