Ինչպես հայտնում է CBS Sport-ը, Կրիշտիանու Ռոնալդուն պնդում է, որ «Ալ-Նասրը» պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ։ Գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» պատրաստ է 30-ամյա Կովաչիչին շաբաթական մոտ 1 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
Կովաչիչի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։