Քոուլ Պալմերը չի մասնակցի «Նոայի» դեմ հանդիպմանը

«Չելսիի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Քոուլ Պալմերը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի խաղերի համար։

Այս որոշումը կայացվել է մարզչական շտաբի ցանկությամբ՝ ռոտացիայի ենթարկել կազմը տարբեր մրցաշարերում։

Հիշեցնենք, որ «Չելսիի» խմբային փուլի մրցակիցներից մեկը հայկական «Նոան» է։