Բերնարդու Սիլվա. «Նա շատ բազմակողմանի ֆուտբոլիստ է»

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է թիմի խաղի վրա թիմակից Ռոդրիի ազդեցության մասին։

«Ռոդրին շատ բազմակողմանի ֆուտբոլիստ է։ Նա ուժ ունի մեզ օգնելու, երբ մենք առանց գնդակի ենք։ Նա հիանալի վերահսկում է իրավիճակը խաղադաշտում։ Կարող եք նաև նկատել, թե ինչպես է նա գոլեր խփում մեզ համար կարևոր հանդիպումներում՝ նա մի փոքր ամեն ինչից ունի»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում City Report-ը։

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ «Քաղաքայինները» այժմ Անգլիայի առաջնությունում 9 միավորով առաջին տեղում են։