Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան – Լատվիա հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին:
Lատվիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան«Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բացկլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։