Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է հաշվի առնի Աշխարհի 2030 թվականի առաջնության հանդիպումներ անցկացնելու Իսպանիայի իրավունքը, եթե երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը չբարելավվի։
Սպասվում է, որ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի երեք երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում, բացառությամբ մեկնարկային երեք խաղերի, որոնք նախատեսվում է անցկացնել Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը՝ ի պատիվ 100-ամյակի:
«Մինչև 2030 թվականը մենք շատ ժամանակ ունենք փոփոխություններ կատարելու համար։ Հուսով եմ, որ Իսպանիան կփոխվի, և մարդիկ կհասկանան, թե որքան լուրջ է վիրավորել մեկին մաշկի գույնի պատճառով: Կարծում եմ, եթե մինչև 2030 թվականը իրավիճակը չբարելավվի, ապա հարկ կլինի փոխել Աշխարհի առաջնության անցկացման վայրը։ Ֆուտբոլիստները հարմարավետ և ապահով չեն զգա մի երկրում, որտեղ նրանք կարող են տառապել ռասիզմից:
Ես ուզում եմ անել ամեն ինչ, որպեսզի փոխեմ իրավիճակը, քանի որ Իսպանիայում մարդկանց մեծ մասը ռասիստ չէ: Սա մարդկանց փոքր խումբ է, որը փչացնում է երկրի իմիջը, որտեղ ապրելը շատ հաճելի է»,- ասել է Վինիսիուսը CNN-ին տված հարցազրույցում։