Մատս Հումելսը այսօր բուժզննում կանցնի իտալական ակումբում

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Մատս Հումելսը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ հռոմեական ակումբը օգոստոսի 3-ին բարելավված առաջարկ է ուղարկել գերմանացուն: Հիշեցնենք, որ Հումելսն ազատ գործակալի կարգավիճակում է «Բորուսիայի» հետ պայմանագրի ավարտից հետո։

Նշվում է նաեւ, որ հռոմեացիներն արդեն բուժզննում են նշանակել պաշտպանի համար։