«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շատ հավատարիմ է իր թիմին։ Տեղեկանալով կատալոնացիների վերջին խնդիրների մասին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հասնելու հարցում, նա առաջարկեց նվազեցնել իր աշխատավարձը:
Այս մասին ESPN-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
«Ես իսկապես գնահատում եմ դա, բայց ես նրան վստահեցրել եմ, որ դա անհրաժեշտ չէ»,- ընդգծել է նախագահը։
36-ամյա լեհը «Բարսայում» հանդես է գալիս 2022 թվականից՝ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվելուց հետո։ Ընթացիկ 2024/25 մրցաշրջանում նա արդեն չորս հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, որտեղ դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։