«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ապագայում կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է AS-ը։
Նշվում է, որ տրանսֆերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են հայտնում ինչպես ակումբի ղեկավարությունը, այնպես էլ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Հետաքրքրությունը կապված է կիսապաշտպան Տոնի Կրոսի հեռանալու հետ: Մադրիդի «Ռեալը» փորձում է գտնել այնպիսի ֆուտբոլիստի, ով իր հատկանիշներով գոնե մոտավորապես նման է գերմանացուն։ Նրա հեռանալը մեծապես ազդում է թիմի խաղի վրա։