«Ռոման» մոտ է ոչ միայն Մատս Հումելսին, այլև ևս մեկ կենտրոնական պաշտպանի ձեռք բերելուն։
Խոսքը հույն պաշտպան Կոստաս Մանոլասի մասին է, ով հռոմեական ակումբում արդեն խաղացել է 2014-ից 2019 թվականներին։
33-ամյա Մանոլասը, ըստ Corriere dello Sport-ի, «Ռոմայի» հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի մոտ 450 հազար եվրո աշխատավարձով։