Մադրիդի «Ռեալը» ծրագրում է հաջորդ ամառ երեք թոփ տրանսֆեր իրականացնել։
Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդյան ակումբի թիրախում են պաշտպաններ Ալֆոնսո Դևիսը (23 տարեկան, «Բավարիա») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (25 տարեկան, «Լիվերպուլ»), ինչպես նաև կիսապաշտպան Ռոդրին (28 տարեկան, «Մանչեսթեր Սիթի»)։
Նշենք, որ Դևիսը և Ալեքսանդր-Առնոլդը կարող են «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, եթե մինչ այդ նրանք չերկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբների հետ։ Սակայն «Ռեալը» պատրաստ է Ռոդրիի համար վճարել 130 միլիոն եվրո։