«Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը տեղափոխվել է «Գալաթասարայ», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը թիմին միացել է մեկ մրցաշրջանով` անվճար վարձավճարով։
Հիշեցնենք, որ Օսիմհենը «Նապոլիում» է հանդես գալիս 2020 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում և դարձել 76 գոլի հեղինակ։