«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է հարձակվող Լուիս Սուարեսի՝ Ուրուգվայի հավաքականը լքելու որոշմանը։
«Լուիզիտո ընդմիշտ. Դու քո անունը գրել ես քո երկրի ֆուտբոլի պատմության մեջ։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է Նեյմարը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Սուարեսը ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 3-ին։ Կենտրոնական հարձակվողը Ուրուգվայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 142 հանդիպում, որոնցում դարձել է 69 գոլի հեղինակ և հանդիսանում է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։
Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը հաղթել է 2011 թվականի Ամերիկայի գավաթը։