«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մանուել Ուգարտեն կիսվել է «կարմիր սատանաների» երկրպագուների մասին իր կարծիքով։
«Ես իսկապես հուզված եմ։ Ես երբեք նման բան չեմ տեսել նախկինում։ Հենց որ իմ տեղափոխության լուրը տարածվեց, «Յունայթեդի» երկրպագուները սկսեցին ինձ հաղորդագրություններ ուղարկել։ Ես նրանց ամենուր տեսա։
Դա մեծ նորություն էր Ուրուգվայում, և ես կարծում եմ, որ այս երկրպագուները՝ «Յունայթեդի» իսկական, հավատարիմ երկրպագուները, արժանի են տեսնելու, որ ակումբը նվաճում է տիտղոսներ, և մենք հույս ունենք, որ դա կլինի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 31-ին 23-ամյա ուրուգվայցին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2029 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։