«Մանչեսթեր Սիթին» մոտ ապագայում չի ցանկանում բաժանվել թիմի կիսապաշտպան Ռոդրիից։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ կլինի վաճառել իսպանացուն միայն 2026 թվականին՝ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Եթե Ռոդրին մինչ այդ չերկարաձգի աշխատանքային պայմանագիրը, ապա անգլիական ակումբը կարող է բաժանվել նրանից՝ գումար աշխատելու համար։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» տեղյակ է Ռոդրիի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշմանը, ուստի դիտարկում է այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես՝ Յոզուա Կիմիխը։
28-ամյա Ռոդրիին Transfermarkt-ը գնահատում է 130 միլիոն եվրո։