«Լիվերպուլը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մոհամեդ Սալահի հետ և պատրաստվում է բանակցություններ սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, նշել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Եգիպտոսցու գործող պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Այսպիսով, 32-ամյա Սալահը հունվարին կկարողանա բանակցություններ սկսել այլ ակումբների հետ։
«Առնե Սլոթը շատ գոհ է նրանից, և նրանք ցանկանում են նրան պահել ակումբում, ուստի այս պահին ամեն ինչ կախված է Մոյի և ակումբւի միջև առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կայանալիք բանակցություններից:
Մոն շատ ուրախ կլիներ կարիերան շարունակել «Լիվերպուլում», ես կարող եմ դա հաստատել: Մոն կցանկանար մնալ ակումբում։ Մոն շատ երջանիկ է «Լիվերպուլում», – Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը՝ վկայակոչելով Debrief փոդքաստը:
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից՝ անցկացնելով 352 հանդիպում և դառնալով 214 գոլի հեղինակ։