«Բարսելոնան» հայտնել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի վերականգնման ժամկետը Իսպանիայի երիտասարդական հավաքականում ստացած վնասվածքից հետո։
Լոպեսը բաց կթողնի մոտ երեք շաբաթ ազդրի առջևի մկանների վնասվածքի պատճառով։ Տեսականորեն նա բաց կթողնի ընդհանուր առմամբ երեք-չորս հանդիպում։
Փարիզում կայացած վերջին Օլիմպիական խաղերում Ֆերմինը ոսկի է նվաճել Իսպանիայի հավաքականի կազմում՝ 6 խաղում դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։