Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին։
Ինչպես հայտնում է La Stampa-ն, 34-ամյա հարձակվողը, ով ամռանը դարձել է ազատ գործակալ, առաջարկ է ստացել «Պալերմոյից»՝ համանուն քաղաքի ակումբից, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը։
Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված են նաև բրազիլական «Կորինտիանսը» և ամերիկյան «Սան Դիեգոն»։
Բալոտելին բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը ծնկի վնասվածքի պատճառով։